Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց  քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին։

Ողջունելով հյուրին՝ նախարարը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը՝ առանձնացնելով պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։  

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չարլզ Հայդերը ներկայացրեց ճանապարհաշինական ոլորտի գործունեության շրջանակները՝ նշելով, որ ճանապարհներ են կառուցել աշխարհի տարբեր երկրներում: Նրա խոսքով՝դրանք որակապես բարձրակարգ են և երաշխավորված։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Գործարարն ընդգծեց, որ  հետաքրքրված է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական նախագծերով, քանի որ դրանք մեծ պոտենցիալ ունեն: 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ։ 

Նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկեց ներդրումային ծրագրեր իրականացնել վճարովի ճանապարհների կառուցման գործում: Նա նաև  հույս հայտնեց, որ հաջորդ տարվա համար հայտարարված ճանապարհաշինական մրցույթներին իրենց մասնակցությունը կունենան նաև քուվեյթցի շինարարները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am