Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աթեշյանը գոհ է Էրդողանի ուղերձից

Աթեշյանը գոհ է Էրդողանի ուղերձից

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երրորդ տարին անընդմեջ ապրիլի 24-ին հրապարակած ուղերձի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պատրիարքարանի կողմից Աթեշյանի տարածած հայտարարության մեջ նշվում է, իբր տեղի «հայկական համայնքը դրական ու մեծ գոհունակությամբ է արձագանքել» Էրդողանի ուղերձին:

Ըստ Աթեշյանի` «Էրդողանի կողմից հայ համայնքի անդորրության, անվտանգության և երջանկության նկատմամբ ցուցաբերած մասնավոր կարևորությունը դրական արձագանք է գտել համայնքի շրջանակներից ներս»: «Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման և տևականացման համար պետության քայլերին զորակցություն ցուցաբերելը պատրիարքարանի կողմից համարվում է քաղաքացիական պատասխանատվություն»,- ասել է Աթեշյանը` ընդգծելով, թե մշտապես աղոթում է երկրի անսասանության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am