Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սերբիայի վարչապետը խայտառակություն Է որակել Խարադինային չհանձնելու Ֆրանսիայի որոշումը

Սերբիայի վարչապետը խայտառակություն Է որակել Խարադինային չհանձնելու Ֆրանսիայի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել Է, որ Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային, որը Բելգրադի կողմից մեղադրվում Է պատերազմական հանցագործությունների մեջ, Սերբիային չհանձնելու Ֆրանսիայի դատարանի վճիռը խայտառակ ու քաղաքական որոշում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սերբիայի Հանրապետության կառավարությունը գտնում Է, որ դա խայտառակ, սկանդալային, անօրինական եւ միանգամայն անարդարացի որոշում Է: Բայց դա ամենից ավելի քաղաքական որոշում Է»,-ապրիլի 27-ին Բելգրադում հայտարարել Է Վուչիչը լրագրողներին:
Նրա խոսքով՝ ստացված պաշտոնական փաստաթղթերից հետեւում Է, որ այդ մարդու արտահանձնումը մերժված Է, քանի որ «արտահանձնումը կարող Էր խիստ ծանր անձնական հետեւանքներ ունենալ մեղադրվող Խարադինայի համար»:
Ավելի վաղ Ֆրանսիայի Կոլմար քաղաքի վերաքննիչ դատարանը մերժել Է Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային Սերբիա արտահանձնելու պահանջը:    
«Ընդունվեց (Սերբիայի համար) բացասական վճիռ, հանձնում չի լինի, (Խարադինայի նկատմամբ) դատական հսկողությունը կհանվի»,- հայտնել Է դատարանի ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ հայցվորները տակավին ժամանակ ունեն այս եզրակացության գանգատարկման համար:
Ռամուշ Խարադինայը Բազել-Մյուլուզ շվեյցարա-ֆրանսիական օդանավակայանում ձերբակալվել Է հունվարի 4-ին: Ձերբակալումը կատարվել Է Սերբիայի իշխանությունների պահանջով:   
Բալկաններում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Խարադինայը եղել Է Կոսովոյի ազատագրման բանակի շտաբի պետը: Հետագայում նա մեղադրվել Է Էթնիկական զտումների ընթացքում կոսովցի սերբերի զանգվածային սպանություններ կատարելու մեջ: 2005 թվականին Նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների միջազգային տրիբունալը ձեռնամուխ Է եղել նրա գործի քննությանը: Երեք տարի անց նա լիովին արդարացվել Է մեղադրանքների բոլոր (37) կետերով:   
Չնայած դրան, Սերբիայի իշխանությունները շարունակում են Խարադինային մեղավոր համարել բազմաթիվ ռազմական հանցագործություների մեջ, որոնք կատարվել են 1998 – 1999 թվականներն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am