Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի պատկերագրքում ընդգրկված են նրա գեղանկարչական և գրաֆիկական գործերը

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի պատկերագրքում ընդգրկված են նրա 
գեղանկարչական և գրաֆիկական գործերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացահայ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի պատկերագրքի շնորհանդեսը և գեղանկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի «Խաչելություն» աշխատանքի նվիրատվությունն անցկացվեց մայիսի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Գրքում տեղ են գտել Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյանի Հայաստանի ազգային պատկերասրահի և տարբեր կոլեկցիոներների հավաքածուներում առկա բոլոր գործերը: Զետեղվել են ինչպես գրաֆիկական, այնպես էլ` գեղանկարչական աշխատանքները: Պատկերագրքի ստեղծմանն աջակցել են բազմաթիվ մարդիկ` թարգմանիչ, դիզայներ, խմբագիր, նկարչի ընտանիքի անդամները և այլք: Տեքստի հեղինակը արվեստաբան Նելլի Խաչատրյան Ջանփոլադյանն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց արվեստաբան, պատկերագրքի համադրող Մարգարիտան:

Նրա խոսքով` անցյալ տարին շատ բեղմնավոր էր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ստեղծագործությունների համար, քանի որ 2016-ին ազգային պատկերասրահում անցկացված «Երկու սերունդ» հաջողված ցուցահանդեսից հետո նմանը տեղի ունեցավ նաև Վրաստանում, Մոսկվայում, որը կրում էր «Թիֆլիսյան ավանգարդ» խորագիրը:

Այնուհետև Թիֆլիսում անցկացվել է նկարչի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Յուրաքանչյուր ցուցահանդես ուղեկցվել է կատալոգի շնորհանդեսով:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր հիացմունքն արտահայտեց մեծանուն նկարչի գործերի նկատմամբ: «Շնորհակալ եմ այն մարդկանց, ում շնորհիվ լույս  է տեսել այս գիրքը: Ցուցահանդես իրականացնելը բարդ աշխատանք է, իսկ նման պատկերագրքերը հնարավորություն են տալիս հիշողության մեջ պահել տեսածը: Նկարների վերատպության որակը ամենակարևոր հանգամանքն է: Որակը հիանալի է»,-շեշտեց նա:

Շնորհանդեսին ներկայացվեց Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի «Խաչելություն» աշխատանքը, որը նա նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահին: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը շնորհակալագիր հանձնեց  նկարչուհուն կտավի համար, իսկ նա իր հերթին շնորհակալություն հայտնեց պատկերասրահին և մյուս բոլոր աջակիցներին պատկերագիրքը ստեղծելու համար:  Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանն ասաց, որ շատ հուզված է, զգացված է  երջանիկ:

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը 1906-1910 թվականներին սովորել է Գեղեցիկ արվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, այնուհետև` Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Դասավանդել է Մ.Ի. Թոիձեի գեղարվեստի ստուդիայում, 1929-1938 թվականներին` Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում։ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրն է: Արվեստաբանների կարծիքով` Զուլեյկան, սերելով մեծ արվեստագետների ընտանիքից, չի կրկնում իր վարպետների աշխատանքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am