Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կասկածելի խորհուրդների կարիք չունենք. Զախարովայի կոշտ արձագանքը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակին

Կասկածելի խորհուրդների կարիք չունենք. Զախարովայի կոշտ արձագանքը Ադրբեջանի 
ԱԳՆ խոսնակին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ կերպով արձագանքել է Ռուսաստանում գործող «Ադրբեջանցիների համառուսական կոնգրես» հասարակական կազմակերպության արգելման ՌԴ Գերագույն դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զախարովան նշել է, որ շփոթված են Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունից:

«Ուշադրություն ենք դարձրել ռուսական ներքին քաղաքականության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որում արտահայտություններ կային «ազգամիջյան հարաբերությունների բալանսի, բարեփոխումների կոնցեպցիայի և միջմշակութային երկխոսության հեռանկարների» վերաբերյալ: Կարծում ենք, որ նման արտահայտությունները տեղին չեն: Ռուսական հասարակական կազմակերպության վերաբերյալ ռուսական դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի հանդեպ «ոչ բարեկամական քայլ» գնահատականը տարօրինակ է թվում»,- ընդգծել է Զախարովան:

Նա ցավալի է համարել, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին կիրառել է մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «հայկական հետքի» մասին տարբերակը:

«Մենք կասկածելի խորհուրդների կարիք չունենք այն հարցերում, թե ինչպես կառուցենք միջէթնիկ հարաբերությունները մեր սեփական երկրում: Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետություն է, որտեղ ապահովվում են յուրաքանչյուրի իրավունքները և պաշտպանվում են՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից: Մեզ մոտ ստեղծված են ինքնակազմակերպման և մշակութային, ազգային-հասարակական միավորումների գործունեության համար բոլոր պայմանները»,- նշել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ազգությամբ ադրբեջանցի Ռուսաստանի քաղաքացիներին են պատկանում ՌԴ-ում գործող շուրջ 260 ոչ առևտրային կազմակերպություններ:

«Դաշնային մակարդակում հաջողությամբ գործում են Ռուսաստանի երիտասարդ ադրբեջանցիների միավորումը, Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարությունը, Համաշխարհային ադրբեջանական մշակութային ֆոնդը»,- ընդգծել է Զախարովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am