Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախում կազմակերպվել են Թանգարանների միջազգային օրվան նվիրված մի շարք միջոցառումներ

Արցախում կազմակերպվել են Թանգարանների միջազգային օրվան նվիրված մի 
շարք միջոցառումներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ- ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, «Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրով, Արցախի բոլոր թանգարաններում կազմակերպել են բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված թանգարանների միջազգային օրվան:

Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանի դիմաց Արցախի շրջանների թանգարանների ներկայացուցիչները ցուցադրել են ձեռագործ աշխատանքներ, հնություններ, հայկական արժեքները ներկայացնող հազվագյուտ ցուցանմուշներ:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի պետ Երազիկ Դանիելյանն ասել է, որ Արցախի Հանրապետության թանգարաններն ամեն տարի ակտիվորեն մասնակցում են տարբեր միջոցառումների: «Այս միջոցառումների նպատակն է հանրությանը ներկայացնել այն բոլոր բռնությունները, որոնք տարբեր ժամանակներում գործադրվել են: Իսկապես, անկախ այն բանից, թե որ ժամանակաշրջանում է բռնությունն իրականացվում, այնուամենայնիվ, դա մեզ համար մնում է ցավոտ պատմություն և դժվար պատմելի թանգարաններում,- նշել է Դանիելյանը և ավելացրել,- երկու անվանում ցուցահանդես է նախապատրաստվել՝ «Տատիս սնդուկը»՝ որտեղ ներկայացվելու են ձեռագործ աշխատանքներ, հնություններ, մեր ազգային արժեքները և Շուշիի թանգարանում կայանալիք «Իմ նախնիները» ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն 80 տարվա լուսանկարներ: Մարտակերտի թանգարանում լուսանկարներով ցուցադրվել են ապրիլյան պատերազմի բռնությունները, Մարտունիում՝ 60-ական թվականներին բերդաշենցի փոքրիկ տղայի սպանությունն ադրբեջանցիների կողմից: Թանգարանները բաց են լինելու մայիսի 18-20-ը մինչև ուշ երեկո, և այցելուները հնարավորություն են ունենալու մեկ անգամ ևս ծանոթանալ մեր պատմությանը և ազգային արժեքներին»:

Ե. Դանիելյանի տեղեկացմամբ՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ գործում է 13 թանգարան՝ իրենց մասնաճյուղերով:

Մայիսի 18-ը հռչակվել է որպես թանգարանների միջազգային օր 1977 թվականին՝ Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ և այն եզրափակվում է մայիսի 20-ին «Թանգարանների գիշեր» միջոցառմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am