Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում ցուցադրվում են Ռուսաստանի հայկական եկեղեցիների լուսանկարները

Երևանում ցուցադրվում են Ռուսաստանի հայկական եկեղեցիների լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կրոնների պատմության թանգարանի և Հայաստանի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի համագործակցության արդյունքում «Թանգարանների միջազգային օր»-ը, Ճարտարապետության թանգարանում բացվել ու մինչև հունիսի 18-ն այցելուներին կընդունի «Ռուսաստանի հայկական եկեղեցիները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդության 300-ամյակին:

Ցուցահանդեսի նպատակը հայ և ռուս ժողովուրդների պատմական ընդհանրությունները և քրիստոնեական արժեքների վրա հիմնված հոգևոր կապը ներկայացնելն է, երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելը:

«Ներկայացված են «Ռուսական Հայաստան-հայկական Ռուսաստան»  խորագրով 2015 թվականին Ռուսաստանում կայացած միջազգային լուսանկարչական մրցույթում լավագույնը ճանաչված աշխատանքներ: Մրցույթը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Անի Գրիգորյանը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Լուսանկարչական մրցույթին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի հայտնի լուսանկարիչներ, սիրողական լուսանկարչությամբ զբաղվող անձիք: Մասնակիցների խցիկները նկատել և ֆիքսել են հայկական եկեղեցական ճարտարապետությունը, ծեսերը և կենցաղը, մարդկանց առօրյան: Առանձնահատուկ են հատկապես Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Եկատերինայի հայկական եկեղեցու առօրյային վերաբերող գործերը:

Փոխտնօրենի խոսքով` ներկայացված են նաև պետերբուրգաբնակ Մաքսիմ Աթայանցի լուսանկարչական աշխատանքները, որոնցում պատկերված են Ղրիմի հայկական հուշարձանները:

«Սանկտ Պետերբուրգի Կրոնների պատմության թանգարանի հետ համագործակցում ենք անցյալ տարվանից:  Իրականացրել ենք «Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերը» խորագրով ցուցահանդեսը, որի բացումն այսօր տեղի է ունենալու Արցախում»,-ընդգծեց Գրիգորյանը:

Ցուցահանդեսին հնարավոր է տեսնել նաև ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտքարտուղար, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ  Գրիգորյանի «Խաչքարեր» նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am