Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայազգի Դանիել Կազարյանը Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում առաջադրվել է En Marche! շարժման կողմից

Հայազգի Դանիել Կազարյանը Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում առաջադրվել է En 
Marche! շարժման կողմից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! շարժումը երկրի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Ռոնի նահանգի 13-րդ շրջանում առաջադրել է հայազգի Դանիել Կազարյանի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կազարյանին սատարելու մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Իմ ընկեր Դանիել Կազարյանի հետ եմ: Շատ հպարտ և ուրախ կլինեմ, եթե նա ընտրվի Ազգային ժողովի պատգամավոր»,- գրել է Փափազյանը:

Դանիել Կազարյանը 52 տարեկան է և միայն վերջերս է սկսել զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Մինչ այդ նա զբաղվել է ձեռնարկատիրությամբ: Կազարյանը նաև Հայկական հիշողության ազգային կենտրոնի նախագահն է:

Նա հայտարարել է, որ ցանկանում է մտնել քաղաքականության մեջ և աջակցել En Marche! շարժմանը Ֆրանսիայում ազգայնականության դեմ պայքարելու նպատակով: Ազարյանը, մասնավորապես, շեշտել է, որ իր հիմնական նպատակը Մարին Լը Պենի գլխավորած. «Ազգային ճակատի դեմ պայքարն է»:

Կազարյանը հիմնական մրցակիցը 13-րդ ընտրական շրջանում լինելու է ներկայիս պատգամավոր Ֆիլիպ Մյորնիեն:

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2017թ-ի հունիսի 11-ին և 18-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am