Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Amnesty International-ը դատապարտել է Թուրքիայում պետական ծառայողներին աշխատանքից կամայական ազատելը

Amnesty International-ը դատապարտել է Թուրքիայում պետական ծառայողներին 
աշխատանքից կամայական ազատելը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային Amnesty International կազմակերպությունը քննադատել է Թուրքիային հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ թվով պետական աշխատողների «կամայական կերպով» աշխատանքից հեռացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Deutsche Welle-ն:

Կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել է ավելի քան 100 հազար աշխատող, այդ թվում և դատական համակարգի ու զինված ուժերի ներկայացուցիչներ: Նրանք բոլորը մեղադրվել են «ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու» մեջ:

Amnesty International-ը նշել է, որ անգամ եթե այդքան մարդու աշխատանքից հեռացնելու մասին որոշումն արդար է, անօրինական է նրանց արգելել զբաղեցնել հանրային պաշտոններ և առգրավել անձնագրերը: Կազմակերպությունը քննադատել է նաև այն, որ աշխատանքից հեռացվածները հնարավորություն չունեն դատական ճանապարհով բողոքարկելու այդ որոշումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am