Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան զոհի դեր է խաղում. պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

Թուրքիան զոհի դեր է խաղում. պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պատկան մարմինների կողմից քննադատող խիստ հայտարարություններից հետո պաշտոնական Անկարան փորձում է հանդես գալ զոհի դերում՝ կապված Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրած բռնության միջադեպի հետ: Այս համատեքստում Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ գրավոր ու բանավոր կերպով թուրքական կողմն իր բողոքն է հայտնել՝ կապված վերոնշյալ միջադեպի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից դեսպանին ասել են, թե Վաշինգտոնում նախագահ Էրդողանի գտնվելու ժամանակ անվտանգության հետ կապված խնդիրներն ի հայտ են եկել նախազգուշական անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ԱՄՆ անկարողությունից:

Պաշտոնական Անկարան դատապարտել է նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի թիկնազորի դեմ ԱՄՆ անվտանգության աշխատակիցների գործողությունները ՝ պահանջելով ԱՄՆ պատկան մարմիններից «հետաքննել միջադեպն ու անհրաժեշտ բացատրություն տալ իրենց»:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի:

Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, պետքարտուղար Թիլերսոնը՝ անընդունելի համարելով թուրքական հաշվեհարդարը Վաշինգտոնի կենտրոնում, Վաշինգտոնի քաղաքապետը և մի խումբ կոնգրեսականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am