Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում թատրոնների հաճախումների քանակն ավելացել է 13,4 հազարով

Հայաստանում թատրոնների հաճախումների քանակն ավելացել է 13,4 հազարով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում թատերահանդիսային 28 կազմակերպություններից 25-ը 2016 թվականին  կազմակերպել են ներկայացումներ, իսկ 3-ը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր ու ծախսեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները,  28 թատերահանդիսային կազմակերպությունից 17-ը դրամատիկական է, 4-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած 2-ը` Պատանի հանդիսատեսի թատրոնն է և կրկեսը:

Թատերահանդիսային կազմակերպությունների կողմից 2016թ. ցուցադրվել է 2 հազար 934 ներկայացում, որոնց 30.7%-ը` տիկնիկային, 15.1%-ը` երաժշտական ժանրի: 2016թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 526.1 հազար, նրանց 27.2%-ը հաճախել է երաժշտական, 19.5%-ը` տիկնիկային թատրոն: Հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 175.8, իսկ 2015 թվականին` 170.6:

Թատերահանդիսային կազմակերպությունների կողմից 2015թ. ցուցադրվել էր 2 հազար 885 ներկայացում, որոնց 34.5%-ը` տիկնիկային, 16.5%-ը` երաժշտական ժանրի: 2015թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 512.7 հազար, նրանց 25.2%-ը հաճախել է երաժշտական, 17.8%-ը` տիկնիկային թատրոն: 2016 թվականին թատրոն հաճախումների քանակն ավելացել է 13,4 հազարով:

 2016 թվականին թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 413.1 մլն. դրամ, որի 0.7%-ը ստացվել է գյուղական համայնքներում կազմակերպված ներկայացումներից, 29.4%-ը` երաժշտական, 15.0%-ը` տիկնիկային ներկայացումներից: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 140.8 հազ. դրամ, ընդ որում, գյուղական համայնքներում այդ ցուցանիշը կազմել է 36.7 հազ. դրամ:

2015 թվականին թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել էր 412.1 մլն. դրամ, որի 0.9%-ը ստացվել է գյուղական համայնքներում կազմակերպված ներկայացումներից, 34.2%-ը` երաժշտական, 14.5%-ը` տիկնիկային ներկայացումներից: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 142.8 հազ. դրամ, ընդ որում, գյուղական համայնքնե- րում այդ ցուցանիշը կազմել է 55.0 հազ. դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am