Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերմանացի պատգամավորների այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել

Գերմանացի պատգամավորների այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահի տեղակալ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կալուդիա Ռոթի ղեկավարությամբ պատգամավորների պատվիրակության այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անանուն աղբյուրները լուրը հաստատել են գերմանական Deutsche Welle-ի հետ զրույցում:

Թե որն է եղել այցը չեղյալ հայտարարելու պատճառը, չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ մայիսի 24-ին պատգամավորները մամուլի ասուլիս են հրավիրել, որտեղ խոսելու են այցի չեղարկման պատճառների մասին:

Ռոթի գլխավորած պատվիրակության այցը պետք է տեղի ունենար մայիսի 25-28-ը: Թուրքիայում նրանք մտադիր էին հանդիպել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am