Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանին

ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ 
Ռուբեն Ահարոնյանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ձեր տաղանդի շնորհիվ եւ կատարողական բարձր վարպետության միջոցով համաշխարհային երաժշտական գանձերը, այդ թվում` հայկական երաժշտությունը, շարունակական շրջագայության մեջ են աշխարհում` ունկնդրին պարգեւելով բազում նուրբ ապրումներ ու զգացմունքային պահեր:

Երկար տարիներ Դուք առաջին ջութակն եք Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի, որն իր վիրտուոզությամբ նոր կյանք է տալիս դասական արվեստի գլուխգործոցներին»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական ոգեւորություն եւ նոր հաջողություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am