Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Human Rights Watch-ը ԵՄ ղեկավարներին հորդորել է Էրդողանի հետ հանդիպմանը խոսել մարդու իրավունքների պաշտպանությունից

Human Rights Watch-ը ԵՄ ղեկավարներին հորդորել է Էրդողանի հետ հանդիպմանը խոսել 
մարդու իրավունքների պաշտպանությունից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել մայիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հիշեցնել նրան, որ հետագա համագործակցության հարցը կախված է մարդու իրավունքների պաշտպանության հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Իր լիազորություններն ընդլայնող հանրաքվեում հաղթանակից հետո Էրդողանի հետ կայանալիք առաջին հանդիպմանը Եվրամիությունը պետք է քննարկմանը ներառի նաև մարդու իրավունքների հարցը: Նախագահներ Յունկերը և Տուսկը պետք է փոխանցեն այն միտքը, որ նոր պայմաններով ավելի խոր տնտեսական համագործակցությունը կախված է լինելու Էրդողանի կողմից Թուրքիայում իրականացվող ճնշումների դադարեցման ու մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության հետ»,- ընդգծել է Human Rights Watch-ի ԵՄ հարցերով տնօրեն Լոտտե Լայթը:

Նա հիշեցրել է, որ այսօր Թուրքիան համաշխարհային առաջատարն է լրագրողներին ձերբակալելու հարցում: «Յունկերը և Տուսկը պետք է պնդեն, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները կախված են Էրդողանի կողմից լրագրողներին ու ընտրված քաղաքական գործիչներին ազատ արձակելու, հայտարարված արտակարգ դրությունը վերացնելու և մահապատժի վերականգնման ցանկացած մտքից հրաժարվելու հետ»,- ընդգծել է Լոտտե Լայթը:

Մայիսի 25-ին Էրդողանը Բրյուսելում կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Եռակողմ հանդիպման առանցքային հարցերից են լինելու Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ փակուղի մտած բանակցությունները, մահապատժի վերականգնման մասին պաշտոնական Անկարայի կողմից հնչեցվող հայտարարությունները, ինչպես նաև Թուրքիա-ԵՄ փախստականների հարցով համաձայնագրի ապագան:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am