Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեպի ծով ելք չունեցող երկրները կորցնում են առեւտրաշրջանառության մինչեւ 30 տոկոսը. ԵԱԶԲ

Դեպի ծով ելք չունեցող երկրները կորցնում են առեւտրաշրջանառության մինչեւ 30 տոկոսը. ԵԱԶԲ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի ծով ելք չունեցող երկրները կորցնում են առեւտրաշրջանառության մինչեւ 30 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: Բանկի մասնակիցների թվում նման երկրները հինգն են: 
«Դեպի ծով ելք չունեցող երկրների միջին տնտեսական ցուցանիշը 1,5 տոկոսային կետով պակաս Է, քան դեպի ծով ելք ունեցող երկրներինը: Առեւտրաշրջանառության ընդհանուր ցուցանիշը 30 տոկոսով ցածր Է: Դրա պատճառներն ակներեւ են՝ բեռնափոխադրումների բարձր արժեքը»,-հայտարարել Է Պանկինը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի զարգացման ֆինանսավորմանը նվիրված համաժողովում: Նրա խոսքով՝ փոխադրումների ծախսերը կարող են մինչեւ 50 տոկոս թանկ նստել դեպի ծով ելք ունեցող պետությունների համեմատությամբ: 
Նրա խոսքով՝ խնդրի լուծումը կարող Է դառնալ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացումը, քանի որ այդ գործընթացը թույլ Է տալիս երկրների աշխարհագրական մեկուսացման սահմանափակումները մեղմացնել սահմանային եւ մաքսային ծախսերի նվազեցման, աշխատուժի եւ կապիտալի շարժունության մեծացման հաշվին: Այս կերպ նաեւ ապահովվում Է նավահանգիստներին եւ ենթակառուցվածքի մյուս հանգուցային օբյեկտներին միանալը: 
Պանկինն ընդգծել Է, որ ԵԱԶԲ-ն գործում Է զարգացման բնագավառում ՄԱԿ-ի ծրագրերի օրակարգին համապատասխան՝ անդամ երկրներին օգնելով իրենց տնտեսական աճի խոչընդոտները հաղթահարելու տրանսպորտի եւ Էներգետիկական ենթակառուցվածքի բնագավառում նախագծերի ֆինանսավորման ճանապարհով: «ԵԱԶԲ-ի ընթացիկ ներդրումային պորտֆելի բոլոր նախագծերի գրեթե կեսն այն ինտեգրացիոն նախագծերն են, որոնք նպաստում են մեր անդամ երկրների ավելի մեծ կապվածությանը»,-ընդգծել Է Պանկինը:  
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն Է, որը Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին հիմնվել Է մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին եւ փոխադարձ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով: 
ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում Է 7 մլրդ դոլար: 
Մասնակից պետություններ են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am