Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրոդվեյի թատրոնները հայտարարել են գրեթե 1,5 մլրդ դոլարի չափով ռեկորդային դրամամուտքերի մասին

Բրոդվեյի թատրոնները հայտարարել են գրեթե 1,5 մլրդ դոլարի չափով ռեկորդային դրամամուտքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրոդվեյի թատրոնները ռեկորդ են սահմանել դրամակղային մուտքերի չափով, մեկ տարում նրանք գրեթե 1,5 մլրդ դոլար են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Բրոդվեյի լիգայի» (The Broadway League) հայտարարության մեջ: 
Ինչպես նշել են այս ասոցիացիայում, որը միավորում Է թատրոնների ավելի քան 700 սեփականատերերի ու օպերատորների, պրոդյուսերների ու այս ոլորտի այլ աշխատողների, 2016 թվականի մայիսի 29-ից մինչեւ 2017 թվականի մայիսի 21-ն ընկած ժամանակաշրջանում Բրոդվեյում տարբեր բեմադրություններ Է դիտել ավելի քան 13,27 մլն մարդ: Տոմսերի վաճառքը բերել Է 1,45 մլրդ դոլար: Տարեկան այս ցուցանիշը ռեկորդային Է այն հաշվարկների ողջ պատմության ընթացքում, որոնք անցկացնում են արդեն ավելի քան 30 տարի:
Թատերական դրամամուտքերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ աճել են 5,5 տոկոսով: 2015-2016 թվականների համար արված գնահատումներով՝ այս ցուցանիշը կազմել Է 1,37 մլրդ դոլար, իսկ հանդիսականների թիվը՝ 13,32 միլիոն:  
Վերջին հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսական տեսակետից հատկապես հաջող են եղել, մասնավորապես, «Նատաշան, Պիեռը եւ 1812 թվականի Մեծ գիսաստղը» ամերիկյան մյուզիքլը՝ Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» Էպոպեա-վեպի մոտիվներով, ինչպես նաեւ «Թանկագին Էվան Հանսեն» երաժշտական ներկայացումը՝ սոցիալական ցանցերում ժողովրդականություն վայելող երիտասարդի մասին: Երկու բեմադրություններն Էլ «Թոնի» մրցանակի են հավակնում մի ամբողջ շարք անվանակարգերում: Այս պարգեւի հանձնման 71-րդ արարողությունը հունիսի 11-ին տեղի կունենա Նյու Յորքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am