Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին ու Ադրբեջանին տրվող ֆինանսական օգնությունը

Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին ու Ադրբեջանին տրվող 
ֆինանսական օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է 2018 թվականի ֆինանսական տարվա բյուջեի մասին առաջարկությունները Կոնգրեսին, որում առաջարկվում է ընդհանուր առմամբ օգնության ծավալները կրճատել 29 տոկոսով, իսկ Եվրոպային ու Եվրասիային՝ 60 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Համաձայն առաջարկի՝ Հայաստանին տրամադրվող բյուջեն պետք է կրճատվի 67 տոկոսով՝ 2016 թվականի համեմատ 20,4 մլն ԱՄՆ դոլարից 2018 թվականին նվազելով 6,8 մլն դոլարի: Հետխորհրդային մյուս երկրներում՝ Վրաստանում ու Ուկրաինայում հատկացումները պետք է կրճատվեն 58 և 70 տոկոսով, իսկ Ադրբեջանին տրվող օգնությունը՝ 90 տոկոսով՝ կազմելով 1 մլն դոլար:

Հայաստանի համար բյուջետային հարցումը ներառում է 4 մլն դոլար Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամի, 1,5 մլն դոլար Թմրանյութերի ու օրինապահ գործունեության միջազգային վերահսկողության ծրագրի, 700 հազար դոլար զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի, ականազերծման ու այլ ծրագրերի համար: Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարության սկզբունքը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջարկում է 600 հազար ԱՄՆ դոլար Ռազմական կրթության ու ուսուցման միջազգային ծրագրի համար: Ընդ որում, երկու երկրներին էլ չի առաջարկվում արտաքին ռազմական ֆինանսավորում:

Առաջարկում ներառված է նաև «Ազատության աջակցության ակտ»-ի 907-րդ բանաձևը, որով սահմանափակվում է Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի դեռ այն չի դադարեցրել թշնամական գործողությունները Հայաստանի դեմ:

2,75 մլրդ դոլար էլ առաջարկվում է հատկացնել Միգրացիայի և փախստականների օգնությանը: Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ շարունակելու է պայքարել, որպեսզի այդ հատկացումների մի մասը տրամադրվի Հայաստանին, որը Սիրիայի ճգնաժամի հետևանքով ընդունել է փախստականների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am