Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Արեւմտյան հինգ գիտնականներ «ասիական Նոբելյան մրցանակի» դափնեկիրներ են դարձել

Արեւմտյան հինգ գիտնականներ «ասիական Նոբելյան մրցանակի» դափնեկիրներ են դարձել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան հինգ գիտնականներ այս տարի կարժանանան Shaw Prize հեղինակավոր մրցանակին, որը համարվում Է Նոբելյան մրցանակի ասիական անալոգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են այս պարգեւի կազմկոմիտեում, որը 2002 թվականին հիմնվել Է այժմ հանգուցյալ հոնկոնգցի մուլտիմիլիոնատեր եւ մեդիամագնատ Շաո Իֆուի կողմից:   
Աստղագիտության բնագավառում մրցանակը կստանա Սայմոն Ուայթը՝ Գերմանիայի Մաքս Պլանկի ընկերության աստղաֆիզիկայի ինստիտուտի տնօրենը «Տիեզերքում կառուցվածքագոյացման գործընթացի ըմբռնման մեջ ներդրած ավանդի համար»:
Կյանքի եւ բժշկության մասին գիտությունների բնագավառում պարգեւը կկիսեն ամերիկացի գիտնականներ Յան Հիբոնսը՝ Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանից, եւ Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Ուեյլը: Նրանք ուսումնասիրել են այսպես կոչված մոլեկուլյար սպիտակուցների կառուցվածքի եւ գործառման առանձնահատկությունը, ինչպիսիք են կինեզինը եւ դինեինը, որոնք մասնակցում են բջիջների ներսում «բեռների» տեղափոխմանը: Դա կարող Է բեկում առաջացնել քաղցկեղի եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման բնագավառում:  
Ինչ վերաբերում Է մաթեմատիկայի բնագավառի դափնեկիրներին, ապա այստեղ նշվել Է Փենսիլվանիայի համալսարանից ամերիկացի Յանոս Քոլարի եւ նրա ֆրանսիացի գործընկեր Կլյայր Վոյիսինի վաստակը՝ «հանրահաշվական երկրաչափության ուսումնասիրման բազմաթիվ բնագավառներում ունեցած զգալի ներդրման համար»:  
Shaw Prize մրցանակը ԱՄՆ-ի 1,2 մլն դոլարին համարժեք դրամական գումար Է երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում, որը հավասարապես բաժանվում Է դափնեկիրների միջեւ: Պարգեւատրման արարողությունը սեպտեմբերի 26-ին տեղի Է ունենալու Հոնկոնգում: Ընդհանուր առմամբ արդեն այս պարգեւին արժանացել են տարբեր երկրների 70-ից ավելի գիտնականներ: Նրա հիմնադիր Շաո Իֆուն 2004 թվականին վախճանվել Է 106 տարեկան հասակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am