Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղազախստանն ամեն կերպ փորձելու է Ադրբեջանից հետ ստանալ պարտքերը

Ղազախստանն ամեն կերպ փորձելու է Ադրբեջանից հետ ստանալ պարտքերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Կենտրոնական բանկը հետևողականորեն փորձելու է վերադարձնել Ադրբեջանական բանկի արժետոմսերում իր կենսաթոշակային  ֆոնդից կատարված 250 մլն դոլարի ներդրումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Reuters-ը:

Ադրբեջանական բանկի արժետոմսերի վերադարձման վերաբերյալ Ղազախստանի կենտրոնական բանկի նախագահը մայիսի 23-ին զեկուցել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

2017թ-ի ապրիլի 1-ի դրությամբ Ղազախստանի կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կազմել են 6,839 թենգե (21,9 մլրդ դոլար), որի 40 տոկոսը ներդրվել է երկրի ֆինանսների նախարարության արժեթղթերում, մոտ 9 տոկոսը` արտասահմանյան պետությունների արժեթղթերում , ավելի քան 8 տոկոսը` ղազախական տարբեր  բանկերում, և 1,27 տոկոսն էլ` տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններում :

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը  հույս է հայտնել, որ «Ադրբեջանի միջազգային» բանկի 3,3 մլրդի վերաձևակերպումը կդադարեցվի:

«Բոլոր հիմնական վարկատուներին  «Ադրբեջանի միջազգային» բանկի կողմից կատարվելիք փոխհատուցման համար առաջարկվելու է 3 տարբերակ`  առաջին տարբերակում առաջարկվելու է 12 տարի մարման ժամկետով պարտավորությունների փոխարինում սուվերեն պարտքով, որի դեպքում կգործի ամորտիզացիայի 3 փուլ` 10-րդ, 11-րդ և 12-րդ տարիներում:

Այս պարագայում պարտատոմսերի եկամտաբերությունը կարող է կազմել 5- 1/8 տոկոս «Բարելավված արժեքի հետ»  յուրաքանչյուր դոլլարի համար 20 ցենտ: 

Երկրորդ առաջարկը կարող է լինել փոխանակում մեկից մեկ` 15 տարի ժամկետով սուվերեն պարտատոմսերի, իսկ երրորդ տարբերակը` 7-ամյա ժամկետով պարտքի փոխանակում «Ադրբեջանի միջազգային» բանկի անվանական արժեքով, որի դեպքում տոկոսը կկազմի 3,5 տոկոս:

Բոլոր 3 առաջարկներն էլ, որոնք կարող են լինել ադրբեջանական խոշորագույն բանկի արտաքին պարտավորությունների մարման շուրջ, իրենցից ենթադրում են վնասներ և կորուստներ վարկատուների համար»- նշել է  Ղազախստանի կենտրոնական բանկի նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am