Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԿԲ-ն քննարկում է թղթադրամները պլաստիկ կամ հիբրիդային տիպի դրամանիշերով փոխարինելու հարցը

ԿԲ-ն քննարկում է թղթադրամները պլաստիկ կամ հիբրիդային տիպի դրամանիշերով 
փոխարինելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկը քննարկում է նոր տիպի դրամների ներդրման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը: Նրա խոսքով` նախատեսում են եղած թղթադրամները փոխարինել  թղթադրամի պլաստիկ կամ հիբրիդային տիպի դրամանիշերով:

«Նոր տիպի դրամանիշների պաշտպանիչ հատկանիշները շատ ավելի բարձր են, քան ներկայիս թղթադրամների մոտ: Ինչպես նաև դրանք ավելի երկարակյաց են: Նրանց մաշվածությունը ցածր է, դրանք խնայողական ռեժիմի համար են»,-ասաց նա` հավելելով, որ նման նախադեպեր կան եվրոպական մի շարք երկրներում, որտեղ նման դրամանիշները գտնվում են ներդրման փուլում:

Նրա խոսքով` քննարկման արդյունքում կայացված որոշումը հայտնի կլինի մոտակա ամիսների ընթացքում: Անդրադառնալով նոր դրամանիշների՝ շրջանառության մտնելու գործընթացին՝ Աբրահամյանը նշեց, որ որոշումը հաստատվելուց հետո աստիճանաբար, սահուն կերպով եղած մաշվածները կփոխարինվեն դրանցով:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am