Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Լոնդոնը դադարեցրել Է ԱՄՆ-ին տվյալներ տրամադրել Մանչեսթրի ահաբեկչության հետաքննության մասին

Լոնդոնը դադարեցրել Է ԱՄՆ-ին տվյալներ տրամադրել Մանչեսթրի ահաբեկչության հետաքննության մասին

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան դադարեցրել Է ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: 
«Ոստիկանությունը, որը հետաքննում Է «Մանչեսթր-Արենա» մարզադաշտի վրա կատարված հարձակումը, դադարեցրել Է ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել զանգվածային լրատվամիջոցներում արտահոսից հետո»,- նշել Է BBC-ն:
«Մեծ Բրիտանիայում պաշտոնատար անձինք վրդովված են, որ The New York Times թերթում լուսանկարներ են հայտնվել պայթյունի վայրից»,- նշել Է BBC-ն: Վերջինս ուշադրություն Է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ահաբեկչական գործողությունը կատարած Սալման Աբեդիի անունն ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում Է հայտնվել հարձակումից ընդամենը 24 ժամ հետո, հարձակում, որի հետեւանքով զոհվեց 22 եւ վիրավորվեց 64 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am