Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր. Կարեն Կարապետյանը շնորհավորել է Մխիթարյանին

Մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր. Կարեն Կարապետյանը շնորհավորել 
է Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի եզրափակչում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: 

«Նպատակասլացության, աշխատասիրության և հայրենասիրության լավագույն օրինակ։
Շնորհավորում եմ, Հենրիխ Մխիթարյան ջան։ Երեկ երեկոյան մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակիչում:

Բացի այդ, Մխիթարյանը դարձավ ակումբի պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» համար գոլ խփեց հինգ տարբեր խաղերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am