Հազարավոր բազմոտնիկներ են հայտնվել Չինաստանի գյուղերում
13:30, 25 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Յունանի նահանգի երկու գյուղերի բնակիչները գանգատվում են հազարավոր բազմոտնիկներից, որոնք անձրեւներից հետո դուրս են թափվել փողոցներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mirror-ը:
Բազմոտնիկները հայտնվել են տեղատարափների հարուցած հեղեղումից հետո: Տեղացի բնակիչները պնդում են, որ երբեք չեն տեսել նման Էակներ, եւ դրանց կոչել են «տարօրինակ բզեզներ»:
Նրանք հավաքել են տասնյակ կիլոգրամներով սատկած հատվածոտանիներ եւ գանգատվում են, որ դրանք դժվար Է ոչնչացնել: Դրանց վրա չեն ազդում սովորական միջատասպանները, իսկ երբ դրանց նետում են կրակը կամ վրաները եռման ջուր են լցնում, գունդուկծիկ են դառնում եւ ողջ մնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում