Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ստուգումներ իրականացնելուց առաջ տնտեսվարողներին պետք է տեղեկացնել ՍԱՊԾ-ի պահանջների մասին. Կարեն Կարապետյան

Ստուգումներ իրականացնելուց առաջ տնտեսվարողներին պետք է տեղեկացնել ՍԱՊԾ-ի 
պահանջների մասին. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում անասնաբուժական ստուգումների իրականացումը կանոնակարգելու նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նշեց, որ պետական քաղաքականության շրջանակում անասնաբուժության վերահսկողության բնագավառում ընդունվում է ազգային նոր իրավական փաստաթուղթ:

«Կսահմանվեն լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից անասնաբուժության բնագավառում գործառնություններ իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգաթերթերի միջոցով ստուգումների իրականացման նորմատիվային պահանջները, որը կարևորագույն քայլ կհանդիսանա սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների և պահանջների ներդրման գործընթացում: Արդյունքում ակնկալվում է անասնաբուժության բնագավառում ստուգումների բարելավում, պարզեցում, թափանցիկություն, ռեսուրսների խնայում, ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության բազայի ստեղծում», -  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ դա կնպաստի արդյունավետ ու հետևողական վերահսկողության իրականացմանը՝ առանց տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը խոչընդոտելու: 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով Առաքելյանին, նշեց, որ այդ պահանջների մասին անհրաժեշտ է տեղեկացնել բոլոր տնտեսավարող սուբյեկտներին. «Նախապես իրենք պետք է իմանան, թե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ինչ պահանջներ է ներկայացնում: Դրանից հետո նոր ստուգումներ իրականացնեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am