Սուրեն Կարայանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
21:23, 25 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Սուրեն Կարայանին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին հրամանագիր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Սուրեն ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում