Տիգրան Բարսեղյանով հետաքրքրված են ամերիկյան ակումբներ
13:57, 26 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարիերան կարող է շարունակել ԱՄՆ-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելես Գելեքսի»-ն: Բացի այս թիմից նրանով հետաքրքրված են այլ ակումբներ ևս:
Բարսեղյանը չի երկարաձգել պայմանագիրը ղազախական «Կայրաթ»-ի հետ և այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում