Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

ԱՄՆ-ում ամուսինները միասին ապրել են 65 տարի եւ մահացել նույն օրը

ԱՄՆ-ում ամուսինները միասին ապրել են 65 տարի եւ մահացել նույն օրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիներ Ջեկ եւ Հարիեթ Մորիսոնները, որոնք որպես ամուսիններ համատեղ ապրել են 65 տարի, նույն օրը մահացել են ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքի (Միսուրիի նահանգ) ծերանոցում: Այդ մասին հայտնել Է St. Louis Post-Dispatch թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ջեկ Մորիսոնը, որը 86 տարեկան Էր, եւ նրա 83-ամյա կինը մահացել են հունվարի 11-ին՝ մի քանի ժամվա տարբերությամբ: Ինչպես գրում Է հրատարակությունը, ծերանոցում նրանց մահճակալները դրված Էին կողք-կողքի, որպեսզի ամուսինները կարողանան միմյանց ձեռք բռնել:

Ջեկը եւ Հարիեթը ծանոթացել Էին 1955 թվականին Հելլոուինում, հաջորդ տարի նրանք ամուսնացել են: Ամուսինները մեծացրել են երկու որդիների: Մորիսոնները ծերանոցում են հայտնվել մեկ տարի առաջ առողջական վիճակի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]