Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 15-ի: Այդ մասին հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքում , որն ստեղծվել Է երկրի կառավարության կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 13 վարակվածի մասին, նրանց մեծամասնությունն այցելել Էր Իտալիա կամ շփումներ Էր ունեցել Իտալիայից ժամանածներիի հետ, մնացածն այցելել Էր Իրան: Վարակվածների թվում Է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն:

«Վարակվածների թվիը 15 Է, կարանտինի ռեժիմում Է 141 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 51 հոգի»,- նշվում Է կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]