Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Կասիլիասը «Ռեալ» վերադառնալու ցանկություն ունի  

Կասիլիասը «Ռեալ» վերադառնալու ցանկություն ունի

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը ցանկանում է «արքայական ակումբ» վերադառնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Ֆուտբոլիստն անձամբ ասել է, որ մտադիր է մի օր նորից վերադառնալ «Ռեալ», քանի որ այն համարում է իր տունը՝ թեպետ ակումբից հեռացել է 5 տարի առաջ:

2019 թվականի մայիսի 1-ին Կասիլիասը սրտի նոպայի պատճառով տեղափոխվել էր Պորտու քաղաքի հիվանդանոցներից մեկը և այդ դեպքից հետո ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Պորտու»-ի կազմում:

Աշխարհի առաջատար դարպասապահներից մեկը կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է  պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am