Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դանիան Եվրոպայում առաջինն է վերաբացում դպրոցները

Դանիան Եվրոպայում առաջինն է վերաբացում դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիան Եվրոпայում առաջին երկիրն է, որը սահամանափակումներ մտցնելուց հետո բացում է դպրոցներն ու մանկապարտեզները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով«Agence France-Presse»-ին: Նշվում է, որ ապրիլի 15-ից բացվում են մանկապարտեզները և մինչև 5-րդ դասարանի համար նախատեսված դպրոցները, սակայն ոչ բոլոր հաստատություններն են դրան պատրաստ:

 Մայրաքաղաք Կոպենհագենում աշխատանքը վերսկսել է հաստատությունների 35 տոկոսը, իսկ ընդհանուր երկրում պարապմունքները սկսել են 98 կոմունաների կեսում: Մնացածները խնդրել են ժամանակ, որպեսզի հարմարվեն սանիտարական նորմերին: Մասնավորապես, դպրոցները պարտավոր են ապահովել դասասեղանների միջև երկու մետր հեռավորություն և ստեղծել հանգստի կազմակերպման հնարավորություն փոքր տարիքի երեխաների խմբերում: Սպասվում է, որ երկրում բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները կբացվեն ապրիլի 20-ին:

Դանիայում շատ ծնողներ համաձայն չեն դպրոցները բացելու կառավարության որոշման հետ: Ոմանք նշում են, որ չեն պատրաստվում իրենց երեխաներին ուղարկել դպրոց:

Դանիայում կորոնավիրուսով վարակվածության 6 հազարից ավելի դեպք կա գրանցված: Մահացել է շուրջ 300 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am