Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կալիֆոռնիան մտադիր է մայիսի 1-ից փակել այգիներն ու լողափերը 

Կալիֆոռնիան մտադիր է մայիսի 1-ից փակել այգիներն ու լողափերը 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մտադիր է մայիսի 1-ից փակել բոլոր այգիներն ու լողափերը: Պատճառն այն է, որ նախորդ հանգստյան օրերին մեծ թվով մարդիկ են դուրս եկել լողափեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթում նշվում է, որ նահանգապետը պատրաստվում է նման որոշում կայացնել, քանի որ շատ քաղաքացիները ինքնամեկուսացման ռեժիմը խախտել են:

Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր, որ մտադիր են խստացնել սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի հետ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am