ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
15:26, 14 Մայիս 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Սմբատ Գոգյանը:
«Արժեքների հակացուցումներ կային»,-նշեց Սմբատ Գոգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ազատման դիմում գրելու պատճառը որն է:
Նա տեղեկացրեց, որ իր գործունեությունը շարունակելու է ծավալել կրթության ու գիտության ոլորտում:
Գոգյանը ԲՈԿ նախագահ նշանակվել էր 2018թ. հունիսի 12-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում