Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Արցախի բյուջեի կատարողականը քննարկվել է խորհրդարանի երեք խմբակցություններում

Արցախի բյուջեի կատարողականը քննարկվել է խորհրդարանի երեք 
խմբակցություններում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությոունը հունիսի 22-ին քննարկվել է Ազգային ժողովի Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, քննարկումներին բյուջեի կատարողականի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Պատգամավորներն առաջարկություններ են ներկայացրել ծրագրային բյուջետավորման համակարգի ներդնման, զբոսաշրջային ոլորտում սկսնակ նախագծերի ֆինանսավորման, պետական պատվերով մասնագետների պատրաստման ու աշխատանքի ապահովման գործիքակազմերի մշակման և բյուջեի ծախսային որոշ դրույթների մանրամասնման անհրաժեշտության վերաբերյալ:

Բյուջեի կատարողականի հանձնաժողովային քննարկումը կեզրափակվի հունիսի 23-ին՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am