Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին

Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի 
զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի զոհերի հոգիների խաղաղության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նահատակվածների հոգիների խաղաղության համար օգոստոսի 9-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան հատուկ արարողություն»,- նշված է հայտարարության մեջ:

Արարողությանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am