ԵԱՏՄ նիստում կքննարկվի համավարակի ընթացքում Միությունում քաղաքացիների տեղաշարժին առնչվող հարցը
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել նաև համավարակի ընթացքում միությունում քաղաքացիների տեղաշարժին առնչվող հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե Ռուսաստանը ՀՀ քաղաքացիների համար ինչո՞ւ չի բացում օդային սահմանը:
Նրա խոսքով՝ միջկառավարական խորհրդի նիստում առաջին հարցով կքննարկվի միության շրջանակում քաղաքացիների տեղաշարժի համար նույն մոտեցման պահանջներ սահմանելու հարցը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի ցուցանիշների իրական պատկերը:
Ռուսաստանը բացել է օդային սահմանները ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար՝ բացառությամբ Հայաստանի քաղաքացիների: Մուտքի սահմանափակումները գործում էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Եվրասիական միջկառվարական խորհրդի նիստը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 9-ին:
Աննա Գրիգորյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում