Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԵԱՏՄ նիստում կքննարկվի համավարակի ընթացքում Միությունում քաղաքացիների տեղաշարժին առնչվող հարցը

ԵԱՏՄ նիստում կքննարկվի համավարակի ընթացքում Միությունում քաղաքացիների 
տեղաշարժին առնչվող հարցը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել նաև համավարակի ընթացքում միությունում քաղաքացիների տեղաշարժին առնչվող հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե Ռուսաստանը ՀՀ քաղաքացիների համար ինչո՞ւ չի բացում օդային սահմանը:

Նրա խոսքով՝ միջկառավարական խորհրդի նիստում առաջին հարցով կքննարկվի միության շրջանակում քաղաքացիների տեղաշարժի համար նույն մոտեցման պահանջներ սահմանելու հարցը՝  հաշվի առնելով կորոնավիրուսի ցուցանիշների իրական պատկերը:

Ռուսաստանը բացել է օդային սահմանները ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար՝ բացառությամբ Հայաստանի քաղաքացիների: Մուտքի սահմանափակումները գործում էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Եվրասիական միջկառվարական խորհրդի նիստը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 9-ին:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am