Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն Էմոմալի Ռահմոնին տեղեկացրել է ԼՂ-ի հետ կապված վերջին զարգացումների մասին

Արմեն Սարգսյանն Էմոմալի Ռահմոնին տեղեկացրել է ԼՂ-ի հետ կապված վերջին 
զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը Էմոմալի Ռահմոնին տեղեկացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված վերջին զարգացումների մասին.

«Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հորդորից հետո, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների խորհրդակցությունների արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ից հումանիտար նպատակներով հրադադարի հաստատման մասին: Այդուհանդերձ, հրադադարը մնում է փխրուն և անկայուն: Խախտելով իր ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել առաջնագծի տարբեր հատվածներում: Հուսով ենք, որ ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա հրադադարի ռեժիմի պահպանմանը և առաջիկա օրերին ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղությունը կդադարեցվի»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am