Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՖԻՖԱ-ն շնորհավորել է Մխիթարյանին

ՖԻՖԱ-ն շնորհավորել է Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն շնորհավորել է Մխիթարյանին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի Թվիթերի միկրոբլոգում մասնավորապես գրված է. «Միայն կոմիքսներում կարող ես հանդիպել նման բան` ճանաչվել երկրի լավագույն ֆուտբոլիստ 10-րդ անգամ, և երբ դու դեռ 31 տարեկան ես: Շնորհավորում ենք իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ»:

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ:

79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

25 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am