Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով

Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի 
պաշտոնը ստանձնելու առիթով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն հրապարակված է կաթողիկոսի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Նորընտիր նախագահին ուղղած իր նամակում Նորին Սրբությունը հայտնել է, որ մեր ժողովուրդը և հատկապես Միացյալ Նահանգներում հաստատված հայերը պատրաստ են գործակցելու իր և իր ղեկավարած վարչակազմի հետ՝ հանուն մարդու իրավունքների ու արժեքների պաշտպանության, Միացյալ Նահանգների ու Հայաստանի կապերի ամրացման, ինչպես նաև աշխարհում խաղաղության հաստատման:

Նորին Սրբությունը հիշեցրել է, որ նախագահ Բայդենը Սենատի անդամ եղած տարիներից սկսած բարեկամական կապեր է հաստատել հայ ժողովրդի հետ և հատուկ հարգանք է ցուցաբերել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի նկատմամբ: Հայրապետը վստահություն է հայտնել, որ Նախագահը վերանորոգ կերպով պիտի շարունակի պաշտպանել ժողովրդավարության, ժողովուրդների ինքնիշխանության և ցեղասպանության կանխարգելման աշխատանքները և այս առումով հույս հայտնեց Միացեալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ:

Արամ Ա. Կաթողիկոսն իր հաջողության մաղթանքներն է փոխանցել ԱՄՆ նախագահին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am