Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի հետ համատեղ ձմեռային զորավարժությունը

Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի հետ համատեղ ձմեռային զորավարժությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է զորավարժությունների մեկնարկի համար անհրաժեշտ վերջին նախապատրաստական աշխատանքների իրականացման մասին:

«Ձմեռ 2021. Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ զորքերի գումարտակային օպերատիվ խմբերի վարժանքներ» անունը կրող զորավարժությունը նախատեսված է իրականացնել փետրվարի 1-12-ը ընկած ժամանակահատվածում՝ Թուրքիայի Կարս նահանգում: Զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու զինված ուժերի միջև համագործակցությունը և համակարգել համատեղ գործողությունների իրականացումը մարտի դաշտում ձմեռային պայմաններում: Ըստ թուրքական կողմի՝ այն վերջերս իրականացված ամենախոշոր զորավարժություններից մեկն է լինելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am