Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Հայաստանցի ուսանողները կարող են անվճար ստանալ տեխնիկական հեղինակավոր կրթություն և միջազգային պրակտիկա

Հայաստանցի ուսանողները կարող են անվճար ստանալ տեխնիկական հեղինակավոր 
կրթություն և միջազգային պրակտիկա

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Ատոմային էներգետիայի մասնագետների պատրաստման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում Հայաստանում անցկացվում է Ռուսաստանի առաջատար տեխնիկական համալսարաններում անվճար կրթություն ստանալու թեկնածուների հավաքագրումը։

Ամեն տարի ավելի քան 200 թեկնածու Հայաստանից անվճար քվոտաներով ընդունվում է ՌԴ բուհեր, և նրանցից 60-ն ընտրում են ինժեներա-տեխնիկական ուղղություն:

2021/22 ուսումնական տարվա համար «Ռոսատոմ» Պետկորպորացիան հայ ուսանողների համար հատկացրել է 4 քվոտա՝ միջուկային մասնագիտությունների բակալավրիատի և ասպիրանտուրայի ծրագրերի համար: «Ռոսատոմ»-ի գործընկեր համալսարանների ցուցակում է 11 կրթական հաստատություն ՝ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից մինչև Եկատերինբուրգ և Տոմսկ, այդ թվում ՝ «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանը: 2020 թվականին Հայաստանից հաջողությամբ ընտրվեցին 4 ուսանողներ, որոնք ըստ քվոտայի ընդունվեցին իրենց նախընտրած բուհեր:

«Կադրերը միշտ եղել են և կմնան միջուկային ոլորտի հիմնական ակտիվը, իսկ 2026 թվականից հետո հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման, ինչպես նաև ամբողջ արդյունաբերության զարգացման հեռանկարների լույսի ներքո անձնակազմի վերապատրաստման խնդիրը չափազանց կարևոր է։  Ես կոչ եմ անում երիտասարդներին ՝ օգտվելով ժամանակակից կրթություն ստանալու հնարավորությունից», - ասում է Հայկական ԱԷԿ-ի որակի ապահովման բաժնի առաջատար ճարտարագետ Աշոտ Սարգսյանը: «Ժամանակին ես ստացել եմ Համաշխարհային միջուկային համալսարանի կրփափոշակը, և դա օգնեց ինձ առաջադեմ գիտելիքներ ստանալ ատոմակայանի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու ոլորտում և կիրառել դրանք Հայաստանում՝ իմ հետագա աշխատանքում», - նշում է Աշոտ Սարգսյանը:

Ռուսաստանի տեխնիկական համալսարանների էական առավելությունն այն է, որ վերապատրաստման ծրագրերը անընդհատ արդիականացվում են, և ուսանողները գործնական դասընթացներ են անցնում միջուկային օբյեկտներում: Բացի այդ, ուսանողները ստանում են կրթաթոշակ, տրանսպորտի, թատրոնների և թանգարանների զեղչեր:

«Հայաստանցի դպրոցականներն ու ուսանողները որակավորման միջոցառումներին ցուցավժբերում են գիտելիքների բարձր մակարդակ, և արդեն մի քանի տարի նրանք հաջողությամբ ընդունվում և սովորում են մեր համալսարաններում: Ռուսաստանի առաջատար տեխնիկական համալսարանները գիտության լավ ուղղեգիր են, ուստի անհամբեր սպասում ենք, որ երիտասարդ հանճարները միանան մեր թիմին», - ասաց «ՄԻՖԻ»-ի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Տիխոմիրովը:

Որակավորման միջոցառումներին մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև փետրվարի 20-ը` https://education-in-russia.com/ կայքում` կցելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` ցանկին համապատասխան: Քննությունները կանցկացվեն գարնանը Երևանում՝ գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնում: Դիմորդի և ընդունող հանձնաժողովի հանդիպման ընթացքում հաշվի կառնվեն նաև ակադեմիական նվաճումները, մասնավորապես` մասնակցությունը օլիմպիադաներին և կրթական այլ նախաձեռնություններին:

 

«Ռոսատոմի» մասին

«Ռոսատոմ» -ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիա-«Ռոսատոմ» պետկորպորացիայի հիմնական ԲՈՒՀ-երի կոնսորցիում (համախումբ), որը ստեղծվել է 2011 թվականին՝ «Ռոսատոմի» նորարարական զարգացման ու տեխնիկական արդիականացման գործակցության նպատակներով։ Ասոցացիայի անդամ ԲՈՒՀ-երը «Ռոսատոմի» կրթական համակարգի շրջանակում ակտիվորեն մասնակցում են առաջնահերթ նախագծերի ստեղծմամբ ու իրականացմամբ, կարիերայի լայն հնարավորություն տալով ուսանողներին՝ ատոմային ճյուղի ձեռնարկություններում աշխատանքի տեղավորվելու հարցում։

 

ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը՝ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարաններից առաջիններից է: ՄԻՖԻ-ն՝ Ռոսաստանի ատոմային արդյունաբերության հիմնական բարձրագույն ուսումնական հաստատություններից է, որը մասնագիտացված է ինժեներների պատրաստման վրա:

«Ռոսատոմ» պետկորպորացիայի մամլո ծառայություն

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]