Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի նախագահը հայտնել է երկրում կորոնավիրուսի չորրորդ ալիքի տարածման մասին

Իրանի նախագահը հայտնել է երկրում կորոնավիրուսի չորրորդ ալիքի տարածման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի Իսլամական Հանրապետության երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 3-ին հայտնել է նախագահ Հասան Ռոհանին՝ չհստակեցնելով, թե որ նահանգների մասին է խոսքը:

Ռոհանին ընդգծել է, որ եթե չձեռնարկվեն համապսատխան միջոցներ, ալիքը կտարածվի Իրանի նաև մյուս նահանգներում: 

Իրանում ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1 մլն 908 հազար 974 է, մահացել՝ 62 հազար 876 մարդ:

Փետրվարի 9-ից երկրում սկսվել են անվճար, կամավոր պատվաստումները՝ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այնուհետև սկսել են օգտագործվել նաև չինական Sinopharm և հնդկական Bharat Biotech ընկերությունների պատվաստանյութերը:

Ակնկալվում է, որ իրանական արտադրության պատվաստանյութի կիրառումը կսկսվի ապրիլից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am