Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Աշխարհի քաղաքներում ՄԱԿ-ի գրասենյակների մոտ հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով լուռ ակցիաներ են կազմակերպվել

Աշխարհի քաղաքներում ՄԱԿ-ի գրասենյակների մոտ հայ ռազմագերիներին ազատ 
արձակելու կոչով լուռ ակցիաներ են կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է Բաքվի բանտերում պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի գրասենյակների մոտ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել աշխարհի տարբեր քաղաքների հայերն ու նրանց սատարող օտարերկրացիները:

Լուռ ակցիա է անցկացվել Երևանում, Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի դիմաց. նմանօրինակ միջոցառումներ են ծրագրված նաև Տորոնտոյում, Փարիզում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Հյուսթոնում, Հռոմում, Համբուրգում, Մոսկվայում և այլուր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց շվեյցարաբնակ ակտիվիստ, երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների անցկացրած լուռ ակցիայի մասնակից մի քանի տասնյակ մարդիկ պահել են ցուցապաստառներ՝ կոչ անելով ազատ արձակել հայ գերիներին:

Համայնքի մի քանի անդամներ ելույթ են ունեցել՝ կոչ անելով ՄԱԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին անտարբեր չմնալ և զբաղվել հայ գերիների հարցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am