Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նախագահ Բայդենը պատմական քայլ է կատարել. Նենսի Փելոսին ողջունում է Հայոց ցեղասպանության ճանաչումը

Նախագահ Բայդենը պատմական քայլ է կատարել. Նենսի Փելոսին ողջունում է Հայոց 
ցեղասպանության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական քայլ է համարում: Փելոսին նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում:

«Որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, պատիվ ունեմ փոխանցելու ԱՄՆ կոնգրեսի ողջույնները հայ ժողովրդին` հիշատակի այս կարևոր օրվա առթիվ։ 106 տարի առաջ այս օրն աշխարհն ականատես եղավ 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկին՝ Օսմանյան կայսրության կողմից ավելի քան 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համակարգված սպանություններին»,-ասել է խոսնակը:

Նա նկատել է, որ դժբախտաբար, շատ հաճախ, այս հանցագործության  ճշմարտությունը հերքվել է և դրա հրեշավորությունը նվազագույնի հասցվել։ «Եվ ահա թե ինչու, մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը,միանալով Կոնգրեսին, պատմական քայլ է կատարել՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը օրը։ 2019թ Կոնգրեսն օրենսդրություն ընդունեց, որով հայտարարեց, որ հայերի հանդեպ իրականացրած բարբարոսությունը Ցեղասպանություն է»,-նշել է Փելոսին:

Նա շնորհակալություն է հայտնել ամերիկահայ համայնքից շատերին, այդ թվում՝ կոնգրեսականներ, Աննա Էշուին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փըլլոնին, Ջեքի Սփիրին, ովքեր իրականություն դարձրին այս օրը։

«Եվ մենք մեծապես երախտապարտ ենք նախագահ Բայդենին իր առաջնորդության համար։ Մեզանից յուրաքանչյուրը բարոյական պարտավորություն ունի հիշելու ճշմարտությունը և ճանաչելու այս դաժանությունը, ինչպիսին որ այն եղել է, որովհետև եթե մենք անտեսում ենք պատմությունը, ապա մեզ վիճակված է ականատեսը լինելու անցյալի սարսափների կրկնությանը։  Այսօր և միշտ, մենք հարգում ենք զոհերի և վերապրածների հիշատակը»,-ասել է խոսնակը:

Փելոսին շեշտել է, որ խոստանում են ամուր կանգնել բռնության և մոլեռանդության դեմ, որտեղ էլ որ դա տեսնենք: «Եվ մենք պարտավորվում ենք կառուցել հույսի, խաղաղության և ազատության ապագա բոլորի համար»,-եզրափակել է նա:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am