Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Ազատ ոճի ըմբիշները մեկնել են Սոֆիա  

Ազատ ոճի ըմբիշները մեկնել են Սոֆիա

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամ մեկնել են Սոֆիա` օլիմպիական վարկանիշային մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայում մեկնարկող մրցաշարում Օլիմպիական խաղերի համաշխարհային մրցաշարում Տոկիոյի խաղերի քվոտայի համար կպայքարեն Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):

Իսկ արդեն մայիսի 8-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները` Արմեն Մելիքյանը  (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): 

Հայաստանը մինչ այս պահն ունի 6 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]