Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Հայ շախմատիստները մեկնարկեցին աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարում  

Հայ շախմատիստները մեկնարկեցին աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարը, որն անցկացվում է առցանց: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցում են 35 երկրների 264 շախմատիստներ, այդ թվում 164 գրոսմայսըեր և 65 միազգային վարպետ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 13 շախմատիստ՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը, Լևոն Բաբուջյանը, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից: Այսօր և վաղը կկայանան առաջին շրջանի պարտիաները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]