Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Օլիմպիական խաղերի կարգախոսը համալրվել է նոր բառով

Օլիմպիական խաղերի կարգախոսը համալրվել է նոր բառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն համալրել է Խաղերի կարգախոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: ՄՕԿ-ի 138-րդ համաժողովի ընթացքում հայտարարվել է, որ «Ավելի բարձր, ավելի արագ, ավելի ուժեղ» (Citius, Altius, Fortius) կարգախոսին կավելացվի նաև «միասին» բառը:   

Օլիմպիական կարգախոսն առաջին անգամ օգտագործվել է 1924 թվականին կայացած Փարիզի Օլիմպիական խաղերում:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը պահպանել են իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Հայաստանն  Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգրեր են նվաճել 17 մարզիկներ` հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը  (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ  Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանըլողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am