Տոկիո-2020. Մեքսիկան հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի օլիմպիական մրցաշարում
14:49, 22 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությունից առաջ մեկնարկել են ֆուտբոլի մրցաշարի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ Խաղերի A խմբում Մեքսիկայի ընտրանին 4:1 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին: Մեքսիկացիների կազմում աչքի ընկան Ալեքսիս Վեգան, Սեբաստիան Կորդովան, Ուրիել Անտունան և Էդուարդո Ագիրեն: Ֆրանսիայից հեղինակության գնդակը խփեց Անդրե-Պյեր Ժինյակը:
Օրվա մյուս խաղում Իսպանիան մրցեց Եգիպտոսի հետ: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:
Ռիո դե Ժանեյրոյում անցկացված նախորդ Օլիմպիական խաղերի չեմպիոնը Բրազիլիայի հավաքականն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում