Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արարատն» արգենտինացի կիսապաշտպան ունի  

«Արարատն» արգենտինացի կիսապաշտպան ունի

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել արգենտինացի կիսապաշտպան Իվան Սանտիագո Դիասի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իվան Դիասը ծնվել է 1993 թվականին, արգենտինական Սան Ֆերնանդո քաղաքում, հանդես է եկել «Ռիվեր Պլեյտի» և հունական «Պանատիանիկոսի» երիտասարդական թիմերում։

Խաղացել է սլովակյան «Տրենչին» և «Ժիլինա» ակումբներում։ «Ժիլինայի» կազմում հանդես է եկել 2016-2020 թվականներին՝ մասնակցելով Սլովակիայի առաջնության 100-ից ավելի հանդիպումների։ 2016/17 մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն։ Իվան Դիասը խաղացել է նաև չեխական Պլզենի (Չեխիա) «Վիկտորիա» ակումբում, իսկ նրա վերջին ակումբն եղել է սլովակյան «Սերեդը»։ 

«Առաջին տպավորություններս շատ լավ են, և ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ։ Եվրոպայում իմ կուտակած փորձի օգնությամբ ամեն ինչ կանեմ, որպեսզի թիմակիցներիս հետ աճենք որպես թիմ։ Այստեղ ցանկանում եմ կարիերայիս այս հատվածում աճել որպես ֆուտբոլիստ, մարզիչների օգնությամբ շտկել սխալներս և, իհարկե, տիտղոսներ նվաճել»,- ասել է Իվան Դիասն «Արարատի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո։

Իվան Դիասն «Արարատում» կխաղա 27 համարի մարզաշապիկով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am