Պատերազմի հետևանքով տարհանված Հադրութի բնակիչների համար Ստեփանակերտում կառուցվում են բազմաբնակարան շենքեր
11:16, 29 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն կայացել է մրցութի առաջին փուլը։
Թաղամասը բաղկացած է լինելու 15 մասնաշենքից: Ընդհանուր լինելու է 240 բնակարան։ Նոր բնակավայրը կառուցվելու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխան։
Նորակառույց բնակարանները տրամադրվելու են պատերազմի հետևանքով տարհանված ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում